ԲԱՑԱՌԻԿ ԾՐԱԳԻՐ՝
կլինիկական հոգեբան, հ․գ․թ․ դոցենտ Գոռ Եսայանի հետ․ «Երազների մեկնաբանություն – ճանապարհ դեպի անգիտակցական»:
Այս աննախադեպ դասընթացը հնարավորություն է տալիս բացահայտել՝ ինչ են իրականում պատմում մեր երազները, և ինչպես կարելի է դրանք մեկնաբանել գիտական և հոգեդինամիկ մոտեցմամբ։
Դասընթացը նախատեսված է ինչպես պրակտիկ հոգեբանների, այնպես էլ հոգեբանությամբ հետաքրքրվող յուրաքանչյուրի համար, ով ուզում է խորապես հասկանալ անգիտակցականի աշխատանքի սխեման և ձեռք բերել պրակտիկ հմտություններ։
Դասընթացի ընթացքում դուք
🔹 Կծանոթանաք երազների մեկնաբանության տարբեր հեղինակների և ժամանակաշրջանների մոտեցումներին
🔹 Կիմանաք՝ ինչ նշանակություն ունեն երազները հոգեթերապիայի գործընթացում
🔹 Կսովորեք հոգեդինամիկ ուղղության շրջանակում երազների մեկնաբանության տեխնիկաներ
🔹 Կկարողանաք դրանք կիրառել ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական զարգացման նպատակներով
🔹 Դասընթացավարի հետ միասին կմեկնեք ձեր երազները
🔹 Եվ ամենաաննախադեպը՝ դուք անձամբ վերծանելու եք ձեր և այլ մասնակիցների երազները՝ դասընթացավարի ուղեկցությամբ և մասնագիտական վերահսկմամբ
Տևողությունը՝ 8 հանդիպում, յուրաքանչյուր՝ 2 ժամ (շաբաթական երկու անգամ)։
Առաջին երկու հանդիպումները՝ տեսական, հաջորդ վեց հանդիպումները՝ գործնական, իրական երազների մեկնությամբ և վերլուծությամբ։
Մեկնարկը՝ փետրվարի 6-ից, գրանցումը՝ նախապես ամրագրմամբ։ Տեղերը սահմանափակ են։ Դասընթացն անցկացվելու է Whitemind հոգեբանական կենտրոնում՝ Երևան, Արամի 4։
Ծրագրի ամբողջական արժեքը՝ 70․000 դրամ։
Այս դասընթացը ձեզ համար է, եթե․
• ուզում եք բացահայտել անգիտակցականի գաղտնի լեզու
• հետաքրքրվում եք երազների խորհրդանշական իմաստներով
• ցանկանում եք սովորել՝ ինչպես ճիշտ մեկնաբանել սեփական և ուրիշների երազները՝ մասնագիտական ուղեկցությամբ
• ուզում եք ստանալ փորձառություն իրական երազների մեկնաբանման գործընթացում
Գրանցումը հաստատելու համար լրացրեք Ձեր տվյալները։
Ժամանակահատված: 06.02.2026 - 06.03.2026
Արժեք: 70000 AMD
Տևողություն: 1 ամիս
Ձևաչափ: Խմբային
Թեմաներ: Երազների մեկնաբանություն – ճանապարհ դեպի անգիտակցական