Ինքնաճանաչումից՝ Անձնային Աճ։
2 ամիս՝ խորը փոխակերպումների իրական ուղի։Սա դասընթաց չէ։Սա ձեր ներքին փոխակերպման 32-ժամանոց ճանապարհն է 2 գեղեցիկ ու խորը ամիսների ընթացքում՝ հոգեբանությամբ, թեստերով, արտ-թերապիայով, սթրեսի կառավարմամբ, նպատակների ճշգրտմամբ և ձեր նոր «ես»-ի ձևավորմամբ։
Միասին
• կհասկանանք, թե որո՞նք են ձեր իրական արժեքներն ու ներքին մոտիվացիան
• կբացահայտենք ձեր իրական ուժեղ և թույլ կողմերը մասնագիտական հոգեբանական թեստերի օգնությամբ
• կսովորենք հասկանալ սեփական հույզերը
• կտիրապետենք սթրեսի կառավարման տեխնիկաներին
• կզարգացնենք ստաբիլ ինքնագնահատական
• կվերականգնենք էներգիան ու մտքի պարզությունը
• կսովորենք կառուցել առողջ սահմաններ
• կգտնենք ձեր աճի իրական ուղղությունը
• կձևավորենք արդյունավետ նպատակների և գործողությունների պլան
• կստեղծենք ձեր կյանքի նոր «հերոսի ճանապարհը»։
Ո՞ւմ համար է
• հուզական այրում և գերծանրաբեռնվածություն ունեցողների
• նրանց, ովքեր ուզում են գտնել իրենց իրական «ուղին» և պատրաստ են նոր մեկնարկի
• նրանց, ովքեր կանգնած են բարդ ընտրությունների առջև
• նրանց, ովքեր ուզում են փոփոխություններ, սակայն չգիտեն՝ որտեղից սկսել և ինչպես։
Իսկ իրականում․․․ ԲՈԼՈՐ այն մարդկանց, ովքեր պատրաստ են և ձգտում են իրական, խորքային փոխակերպման։
ՍՏԱՆԴԱՐՏ ՓԱԹԵԹ
Ընդհանուր՝ 120,000 դրամ
Ներառում է
✓ Մասնակցություն բոլոր 16 հանդիպումներին
✓ Բոլոր հոգեբանական թեստերը և վերլուծությունները
✓ Արվեստաթերապիա «Իմ ներաշխարհի քարտեզը»՝ վերլուծությամբ
✓ Խմբային հարուստ աշխատանք և խորը ինքնաանդրադարձներ
✓ Մասնակցության վկայական
ՊՐԵՄԻՈՒՄ ՓԱԹԵԹ
Ընդհանուր՝ 180,000 դրամ
Բացի Ստանդարտից՝ ներառում է
✓ 2 անհատական քոուչինգ սեսսիա (50 րոպե)
✓ Թեստերի անձնական մեկնաբանություն + խորքային բացատրությամբ փսիխոմետրիկ պրոֆիլ
✓ Անձնական ճանապարհային քարտեզ (Personal Transformation Report)
Գրանցումն արդեն բաց է։
Գրանցվելու համար լրացրեք ձեր տվյալները։
Ժամանակահատված: 18.06.2026 - 17.08.2026
Արժեք: 120․000-180.000 AMD
Տևողություն: 2 ամիս
Ձևաչափ: Խմբային
Թեմաներ: Ինքնաճանաչումից՝ Անձնային Աճ