Պրակտիկ ծրագիր՝ Նեյրո-լեզվաբանական ծրագրավորում (ՆԼԾ) և Էմոցիոնալ-օբրազային թերապիա (ԷՕՏ)
Այս աննխադեպ քառաչափ հոգեբանական թրեյնինգը համադրում է երկու արդյունավետ և ժամանակակից ուղղություններ՝ Նեյրո-լեզվաբանական ծրագրավորում (ՆԼԾ) և Էմոցիոնալ-օբրազային թերապիա (ԷՕՏ)։
Ծրագիրը ստեղծված է նրանց համար, ովքեր ցանկանում են
• ավելի լավ ճանաչել իրենց, հասկանալ սեփական հույզերի և վարքի մեխանիզմները
• փոխել ներքին սահմանափակումները
• կառավարել հուզական վիճակները
• և ձեռք բերել գործնական հոգեբանական գործիքներ՝ կյանքի տարբեր ոլորտներում կիրառելու համար։
Թրեյնինգը ունի խորը, բայց կիրառելի մոտեցում, որտեղ տեսությունը մշտապես զուգակցվում է գործնական աշխատանքով։
Ու՞մ համար է թրեյնինգը․
• ինքնաճանաչմամբ և անձնային աճով հետաքրքրված անձանց համար
• հոգեբանությամբ հետաքրքրվողների համար
• մասնագետների համար, ովքեր աշխատում են մարդկանց հետ (նաև նեղ մասնագետների, HR, ղեկավարներ, բիզնեսի և քաղաքական ոլորտի ներկայացուցիչներ)
• բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի գիտակցված և հավասարակշռված ապրել։
❗️Հոգեբանական կրթությունը պարտադիր չէ։
Ինչո՞վ կօգնի թրեյնինգը․
• սովորել հասկանալ և կառավարել սեփական հուզական վիճակները
• բացահայտել ներքին բլոկները և դրանց առաջացման պատճառները
• զարգացնել ինքնավստահություն և կայուն ինքնագնահատական
• սովորել կառուցել արդյունավետ հաղորդակցություն
• ձեռք բերել գործիքներ, որոնք կիրառելի են թե՛ անձնական, թե՛ մասնագիտական կյանքում։
Մանրամասն տեղեկություններ
• Աշխատանքային լեզուներ՝ հայերեն, ռուսերեն
• Տևողությունը՝ 3 ամիս
• Ձևաչափը՝ քառափուլ թրեյնինգ
• Հանդիպումներ՝ շաբաթական 2 անգամ
• Մեկ հանդիպման տևողությունը՝ 2 ժամ
• Ավարտին տրվում է երկլեզու վկայական
Արժեքը՝ ամսական 90.000 դրամ։
⸻
Նեյրո-լեզվաբանական ծրագրավորում (ՆԼԾ)
ՆԼԾ-ն հոգեբանական ուղղություն է, որը ուսումնասիրում է մարդու մտածողության, լեզվի և վարքի փոխկապակցվածությունը։
Այն օգնում է հասկանալ, թե ինչպես ենք մենք ձևավորում մեր իրականությունը և ինչպես կարող ենք փոխել այն՝ գիտակցված մոտեցմամբ։
ՆԼԾ-ի շրջանակում կքննարկվեն հիմնական թեմաները․
• Աշխարհընկալման մոդելներ և մտածողության առանձնահատկություններ
• Մետամոդել․ էֆեկտիվ հարցերի կառուցում
• Վստահության մթնոլորտի ձևավորում (ռապորտ)
• Լավ ձևակերպված արդյունքների կառուցում
• Խարսխում՝ հուզական վիճակների կառավարում
⸻
Էմոցիոնալ-օբրազային թերապիա (ԷՕՏ)
ԷՕՏ-ը հոգեդինամիկ ուղղության ժամանակակից մեթոդ է, որը թույլ է տալիս աշխատել հույզերի և հոգեսոմատիկ խնդիրների հետ՝ պատկերների միջոցով։
Մեթոդը հիմնված է այն գաղափարի վրա, որ յուրաքանչյուր հուզական վիճակ ունի իր ներքին պատկերային արտահայտությունը, և այդ պատկերների հետ աշխատանքը բերում է խորքային փոփոխությունների։
ԷՕՏ-ի շրջանակում կքննարկվեն հիմնական թեմաները․
• Հույզերի պատկերային արտահայտում և վերլուծություն
• Բացասական հուզական վիճակների փոխակերպում
• Խնդրի առաջնային պատճառի բացահայտում
• Քրոնիկ հուզական վիճակների հետ աշխատանք
• Հոգեսոմատիկ դրսևորումների հոգեբանական հիմքեր
⸻
Թրեյնինգը վարելու է հարգարժան Ռուբեն Նաղդյանը` հոգեբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Հոգեբանական գիտությունների միջազգային ակադեմիայի թղթակից-անդամ։
Ժամանակահատված: 18.06.2026 - 21.09.2026
Արժեք: Monthly՝ 90.000 AMD
Տևողություն: 3 ամիս
Ձևաչափ: Խմբային
Թեմաներ: Պրակտիկ ծրագիր՝ Նեյրո-լեզվաբանական ծրագրավորում (ՆԼԾ) և Էմոցիոնալ-օբրազային թերապիա (ԷՕՏ)